Վիկտոր Վոուք
Վիկտոր Վոուք | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1919[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք |
Մահացել է | մայիսի 19, 2005[1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Կոլումբիայի համալսարան |
Մասնագիտություն | գյուտարար |
Վիկտոր Վոուք (անգլ.՝ Victor Wouk, ապրիլի 27, 1919[1], Նյու Յորք, Նյու Յորք - մայիսի 19, 2005[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գիտնական, ինժեներ, էլեկտրոմոբիլի և հիբրիդային ավտոմոբիլների մշակող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտոր Վոուկը ծնվել է 1919 թվականի ապրիլի 27-ին, Նյու Յորքում, Մինսկից վտարանդիներ Աբրամ Իսաակի և Էսթեր Լևինի ընտանիքում։ Նրա եղբայրը գրող Հերման Վոուքն է։ 1939 թվականին Կոլումբիայի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան։ 1942 թվականին դարձել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի փիլիսոփայության դոկտոր։
1959 թվականին մասնակցել է Henney Kilowatt էլեկտրոմոբիլի ստեղծմանը։
1960-ական և 1970-ական թվականներին մշակել է էլեկտրոմոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների ուրվագիծը ավտոմոբիլային տրանսպորտի համար։ Նա վերասարքավորել է Buick Skylark ավտոմոբիլը` դնելով դրա վրա 20 կվ հզորությամբ էլեկտրական և ռոտորային RX-2 Mazda շարժիչները։ Նախատիպը թեստավորվել է Շրջակա միջավայրի պահպանման գործակալությունում։ Վառելիքի սպառումը նվազել է, սպառվել է ընդամենը 9 %-ը` համեմատած այդ ժամանակվա բենզինե ավտոմոբիլների հետ։
Այդ աշխատանքի համար ստացել է «Ամերիկյան էլեկտրոմոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների պապիկ» մականունը։
Վոուքն ակտիվորեն մասնակցել է էլեկտրոմոբիլների և հիբրիդային ավտոմոբիլների ստանդարտավորմանը. եղել է IEC TC69 and the ISO TC22 SC21 կոմիտեների անդամ։
Վիկտոր Վոուքը մահացել է 2005 թվականի մայիսի 19-ին, Նյու Յորքում, քաղցկեղից[2]։
Նրա արխիվները պահպանվել են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ Lavietes, Stuart (2005 թ․ հունիսի 12). «Victor Wouk, 86, Dies; Built Early Hybrid Car». The New York Times (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|